Կոլումբիայում հեղեղումն առնվազն յոթ մարդու կյանք Է խլել

Armenpress 10:26, 27 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայի Տոլիմայի նահանգում յոթ մարդ Է զոհվել եւ ութն անհայտ կորել գետի հորդանալու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Caracol ռադիոկայանը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:Ողբերգության պատճառ Է դարձել Ամոյա գետի վտակի հորդացումը Չապարալ քաղաքում: Երեք տուն Է քանդվել ջրի հոսքից, ջրով Է լցվել բժշկական կետը, քանդվել են դպրոցը եւ մասնակիորեն եկեղեցին: Անհայտ կորածների թվում Է կա նորածին երեխա: Պատահարի վայրում աշխատում են հրշեջներ, զինվորականներ եւ քաղաքապետարանի աշխատակիցներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am