Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը միանում է Պոմպիդու խմբին

Հայաստանը միանում է Պոմպիդու խմբին

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Եվրոպայի խորհրդի Թմրանյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբին (Պոմպիդու խումբ) Հայաստանի անդամակցության առաջարկությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, Պոմպիդու խումբը  հանդիսանում է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) մասնագիտացած միջկառավարական մարմիններից մեկը, ունի մասնակի համաձայնագրի կարգավիճակ։ Խումբը բաղկացած է ԵԽ անդամ և դիտորդ 39  երկրից։ Խմբին անդամակցում են նաեւ ԵԽ ոչ անդամ այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Ալժիրը, Թունիսը, Եգիպտոսը, Լիբանանը, Հորդանանը։ Պոմպիդու խմբի անդամավճարը կազմում է տարեկան 3.472 եվրո։ Ընդ որում, Պոմպիդու խմբին անդամակցած նոր անդամի առաջին տարվա անդամավճարը հաշվարկվում է օրական հիմքով՝ սկսած անդամակցության օրվանից։

«Խմբի գործունեության հիմնական նպատակը պետական մակարդակով թմրամիջոցների դեմ պայքարին նպաստելն է՝ քննարկումների, փորձի, տեղեկատվության փոխանակման, ինչպես նաեւ կարողությունների ամրապնդման միջոցով։ Հաշվի առնելով Պոմպիդու խմբում համագործակցության ընձեռած հնարավորությունները, ինչպես նաեւ ցածր անդամավճարը՝ Պոմպիդու խմբին Հայաստանի Հանրապետության անդամակցությունը եւ այս կառույցի հետ ՀՀ համագործակցությունը կարող է խթանել թմրամիջոցների դեմ պայքարի գործում ազգային մակարդակով իրականացվող աշխատանքների եւ միջազգային համագործակցության արդյունավետությունը՝ ՀՀ բյուջեից ֆինանսական ոչ մեծ ծախսեր ներգրավելով։ 

ՀՀ կառավարության որոշման նախագծով հնարավորություն կստեղծվի Եվրոպայի խորհրդի Թմրանյութերի չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբին (Պոմպիդու խումբ) Հայաստանի Հանրապետության անդամակցության համար»,- ասված է հիմնավորման մեջ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am