ՀՀ-ն բարձր է գնահատում ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները. Գալուստ Սահակյան

Armenpress 18:52, 30 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ  Նիկոլայ Ռիժկովին` ծննդյան 85-ամյակի կապակցությամբ` մաղթելով առողջություն և ամենայն բարիք:

ԱԺ նախագահը նշել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովի  նիստի անցկացումն ապացուցում է համագործակցությանա մրապնդման ու զարգացման երկուստեք պատրաստակամությունը: «Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդական բարեկամականշփումներն իրենց դարավոր պատմությունն ունեն: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային հարաբերությունների հատուկ նշանակությունը: Մեր երկրների միջև միջխորհրդարանական հարաբերությունները համագործակցության կարևոր բաղադրիչ են,- ասել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:Նա իր խոսքում ընդգծել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովը խորհրդարանական երկխոսության զարգացման կայուն հարթակ է: Գլոբալ տնտեսական և քաղաքական ճգնաժամային իրավիճակի սրման պայմաններում Եվրասիական գոտու երկրների միջև ամրապնդվող փոխգործակցությունը հնարավորություն կտա արդյունավետ լուծել տարբեր խնդիրներ: Այս համատեքստում ևս խորհրդարանական բաղադրիչը կարևոր է ինտեգրացիոն հարցերին առնչվող հետագա քայլերի մշակման համար: 

Պարոն Սահակյանը վստահեցրել է, որ ՀՀ խորհրդարանը շարունակական քայլեր է ձեռնարկում տնտեսության օրենսդրական դաշտի բարելավման, ինչպես նաև սոցիալական ու քաղաքական, մշակույթի, կրթության ոլորտներում համագործակցությունը խթանելուուղղությամբ: «Վստահ եմ,  որ մեր երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման ճանապարհին միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը մեծապես  կնպաստի միջպետական և միջխորհրդարանականհարաբերությունների մակարդակի էլ ավելի բարձրացմանը,- ասել է նա:Նիկոլայ Ռիժկովը շնորհավորել է Հայաստանին` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու առիթով և շնորհակալություն հայտնել հայկական կողմին` միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը Հայաստանում բարձր մակարդակով անցկացնելու համար: Նա նշել է, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո  սա առաջին նիստն է: «Երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը կօգնի քննարկելու համագործակցության հետագահեռանկարները Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո: Անդրադառնալու ենք նաև տնտեսական ինտեգրման ճանապարհին խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքներին, ԵՏՄ-ում երկու երկրների օրենսդրություններիներդաշնակեցման հետ կապված հարցերին և տրանսպորտային առկա խնդիրներին՚,-ասել է Նիկոլայ Ռիժկովը:Նա վստահություն է հայտնել, որ հանձնաժողովի 25-րդ նիստը կլինի կառուցողական և կբխի երկու երկրների ազգային շահերից:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ երկու երկրների միջև տնտեսական ինտեգրման հարցում համագործակցությանն ուղղված խնդիրներն ակտիվորեն քննարկվում են: Տնտեսության զարգացման  արդյունավետ ուղիների որոնման խնդիրը  մեր ժամանակների կարևորագույն հարցերից մեկն է: Նա նշել է նաև, որ  ԵՏՄ-ին Հայաստանի  անդամակցությունը թույլ է տալիս խուսափել մի շարք խնդիրներից և կառուցել համագործակցության այնպիսի համակարգ,որն անդամ բոլոր երկրներին զարգանալու հնարավորություն կտա: Նա շեշտել է, որ Եվրասիական ինտեգրման մասին խոսելիս պետք է հստակ տիրապետել հիմնարար սկզբունքներին:  Առաջին հիմնարար սկզբունքը տնտեսական պրագմատիզմն է: Եվրասիական ինտեգրումը, նրա դիտարկմամբ` հիմնված է փոխշահավետ համագործակցության և աշխարհաքաղաքական գաղափարների փոխանակման վրա: Հաջորդ սկզբունքն այն է, որ անդամ երկրները պետք է ներկայացնեն իրենց շահերն ու դիրքորոշումները: ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստում քննարկվել են  զեկույցները, որոնք նույնպես ուղղված էին ԵՏՄ-ին անդամակցելուն և այդ դաշտում  հետագա անելիքներին:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am