Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Գալուստ Սահակյանը դիպլոմներ է հանձնել Մանկավարժականի շրջանավարտներին

Գալուստ Սահակյանը դիպլոմներ է հանձնել Մանկավարժականի  
շրջանավարտներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը համալսարանում ներկա է գտնվել ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, միջոցառմանը մասնակցել է նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Օրն առավել քան խորհրդանշական է, քանի որ շրջանավարտներից յուրաքանչյուրի կյանքում մեկնարկում է վերելքների նոր փուլ: Մանկավարժական ակունքներում հիմնաքար հանդիսացող կրթօջախն իր տեսակի մեջ միշտ եղել եւ մնում է առաջամարտիկ: Այս տարի շրջանավարտների թիվը մոտ 2000 է, որից 300-ն ուսումն ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 20 լավագույնների՝ բակալավրի եւ մագիստրոսի դիպլոմներն անձամբ հանձնել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով օրվա հերոսներին, ընդգծել է, որ կրթությունն այն հաղթաթուղթն է, որն ապագայում այցեքարտ է լինելու նոր բարձունքների նվաճման համար: Գալուստ Սահակյանն իր խոսքում եւս մեկ անգամ հիշեցրել է, որ յուրաքանչյուր պետության հենասյունը կիրթ ու բանիմաց սերունդն է, ուստի, հորդորել է ապագայում եւս հարստացնել գիտելիքների բազան: Իսկ դիպլոմակիրներն իրենց հերթին խոստացել են ամենուր բարձր պահել հարազատ համալսարանի պատիվը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am