Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ակցիզային հարկերի բարձրացում նախատեսող նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կհետաձգվի

Ակցիզային հարկերի բարձրացում նախատեսող նախագծի երկրորդ ընթերցմամբ 
քննարկումը կհետաձգվի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել վառելիքի, ծխախոտի և օղու ակցիզային հարկի դրույքաչափերը, երկրորդ ընթերցմամբ կքննարկվի աշնանը: Այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Ես համաձայն եմ, որ այս օրենքի նախագիծը խնդրահարույց է և մանրամասն քննարկումների կարիք ունի: Ես արդեն պայմանավորվել եմ Կառավարության հետ, որ առաջին ընթերցմամբ օրենքի նախագծի ընդունումից հետո մենք երկրորդ ընթերցմամբ այն կքննարկենք ոչ թե այս արտահերթ նստաշրջանի ընթացքում, այլ աշնանը: Իսկ այդ ընթացքում նախագծի վերաբերյալ կծավալենք քննարկումներ, կհասկանանք, թե ինչ նպատակ է այն հետապնդում, իսկ Կառավարությունն էլ կներկայացնի, թե այն ինչ ազդեցություն կարող է ունենալ հետագայում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:

Մինչ այդ ելույթ էր ունեցել նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ով ևս այն կարծիքին է, որ օրինագիծը խնդրահարույց է և պետք է ենթարկվի մանրամասն վերլուծությունների: «Ես կարծում եմ, որ ցանկացած օրենք, հատկապես այն օրենքները, որոնք կարող են երկրում թանկացումների հանգեցնել, պետք է մանրամասն վերլուծությունների ենթարկվի: Մենք պետք է հասկանանք, թե հետագայում նման օրենքների ընդունումը ինչ ազդեցություն և հետևանքներ կարող է ունենալ»,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Պատգամավորն առաջարկեց Կառավարությանը ժամանակ տալ, որպեսզի ներկայացվեն հիմնավորումներ, թե հստակ ինչ նպատակ է հետապնդում օրենքի նախագիծը, ինչպես նաև ազդեցության գնահատականները:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ կառավարությունն աս պահին ունի օրենքի նախագծի ազդեցության գնահատականները, որոնք մինչև աշուն առավել կխորացնի և կներկայացնի պատգամավորների դատին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am