ԱԺ ոչ իշխանական ուժերի արտահերթ նիստը չկայացավ

Armenpress 19:05, 30 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի նախաձեռնած արտահերթ նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտահերթ նիստին մասնակցելու համար գրանցվեց 37 պատգամավոր:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ արտահերթ նիստն սկսելու համար անհրաժեշտ քվորում չկա: «Տեղեկացնեմ, որ գրանցումը շարունակվում է մինչև քվորում ապահովելը, սակայն ոչ ավել քան մինչև 3 ժամ»,- նշեց ԱԺ նախագահը՝ հայտարարելով երեքժամյա ռեժիմ:

Ազգային ժողովի արտահերթ նիստը նախաձեռնել էին ԱԺ ոչ իշխանական ուժերը: Նրանք նախատեսում էին արտահերթ նիստում քննարկել շրջանառության հարկում փոփոխությունների իրականացման վերաբերյալ օրենքի նախագիծ, որով պետք է բավարարվեին դժգոհող առևտրականների պահանջները:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am