Դավիթ Հարությունյանը չի բացառում աշխատանքը գործադիրում շարունակելու հնարավորությունը
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը չի բացառում, որ կարող է աշխատանքը շարունակել կառավարությունում: Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցում Հարությունյանն, այնուամենայնիվ, նշեց, որ դա ինքնանպատակ չէ: «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինձ համար կառավարությունում ինչ դերակատարում կտեսնեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
Հարությունյանն ընդգծեց, որ եթե իր ներուժը բավարարի կառավարության ծրագրերը կյանքի կոչելու համար, հավանաբար, կհամաձայնի: «Սակայն այս պահին խոսակցությունները դեռևս նոր են խմորվում, դրա մասին խոսել դեռ վաղ է»,- նկատեց նա` հավելելով, որ որպես քաղաքական մեծամասնություն, իրենք ունեն խնդիրներ, որոնք դրել են իրենց առջև, սակայն ոչ բոլոր խնդիրներն են, որ հաջողվել է կատարել: Պատգամավորի խոսքով՝ այս պահին առկա են լուրջ մարտահրավերներ, և նոր ձևավորվող կառավարությունը պետք է փորձի դրանց լուծում տալ:
Այնուամենայնիվ, Հարությունյանը նշեց, որ չի ցանկանում զբաղեցնել արդարադատության նախարարի պաշտոնը, ինչի մասին այս պահին շատ է խոսվում: Նրա խոսքով՝ այդ պաշտոնում իր 10 տարվա աշխատանքը քիչ չէ, և ցանկանում է, որպեսզի ավելի թարմ ուժեր զբաղեցնեն այն: «Ես Ազգային ժողովում էլ ունեմ ծրագրեր, որոնք չեմ կարողացել ավարտին հասցնել, սակայն պետք է նաև հասկանամ, թե որտեղ կկարողանամ ավելի արդյունավետ գործել: Այնպես որ, այստեղ խնդիրն այն չէ, որ ԱԺ-ում իմ անելիքները սպառված են, և ես ինձ համար նոր պաշտոն եմ փնտրում»,- ասաց Հարությունյանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերում հաստատվել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 13-ին ստորագրել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին հրամանագիր: Կառավարությունն, ըստ ՀՀ Սահմանադրության, պետք է ձևավորվի վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում:
- Գալուստ Սահակյանը դիպլոմներ է հանձնել Մանկավարժականի
շրջանավարտներին
Այս տարի Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտների թիվը մոտ 2000 է, որից 300-ն ուսումն ավարտել է գերազանց առաջադիմությամբ: - ԱԺ-ն քննարկում է Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ստեղծման
համաձայնագիրը
Հումանիտար կենտրոնը կտեղակայվի Կոտայքի մարզի Գետարգել համայնքում: - ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին
«Հայաստանը մեծապես կարեւորում է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ առաքելություններին»,- ասել է Սահակյանը: - Ակցիզային հարկերի բարձրացում նախատեսող նախագծի երկրորդ ընթերցմամբ
քննարկումը կհետաձգվի
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտնեց, որ արդեն պայմանավորվել է Կառավարության հետ, որպեսզի «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվի աշնանը: - ԱԺ-ն ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ավարտեց 5-րդ գումարման 7-րդ նստաշրջանի
աշխատանքը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին արդյունավետ աշխատանքի համար՝ հիշեցնելով, որ հունիսի 15-ին կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է ԱԺ արտահերթ նստաշրջան: