Փետրվարի 18-ին և 19-ին Երևանում կանցկացվեն Կարիերայի հանգստյան օրեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս հանգստյան օրերին Երևանի կենտրոնում՝ «Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա աշխատանքի երկօրյա տոնավաճառ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին օրը՝ շաբաթ, ժամը 11-ից 18-ը IT ոլորտի մասնագետներն արդեն 4-րդ անգամ կկարողանան շփվել հայաստանյան 25 խոշորագույն IT ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք տարբեր մակարդակի մասնագետների համար առաջարկում են ավելի քան 300 բաց թափուր աշխատատեղ:

JobHub Fair-ի նախորդ միջոցառումներն այցելել են ավելի քան 6500 մարդ, որոնցից 1000+ - ը աշխատանք են գտել:

Մուտքն ազատ է, հյուրերի քանակը՝ սահմանափակ:

Գրանցումը «Աշխատանք IT-ում (JobHub Fair)»՝ https://jobhub.am/event/

Երկրորդ օրը՝ կիրակի, ժամը 11-ից 18-ը տեղի կունենա Աշխատանքի տոնավաճառ, որին բոլորն անհամբեր սպասում էին - Կարիերա՝ ոչ IT-ում: Մենք հրավիրում ենք հայցորդներին, ովքեր աշխատանք են փնտրում տարբեր մասնագիտությունների գծով։ Ավելի քան 300 թափուր աշխատատեղ հետևյալ ոլորտների 30+ ընկերություններից՝ ռեստորանային և հյուրանոցային բիզնես, ավիացիա, բանկեր և ապահովագրություն, շինարարություն, հեռուստաօպերատորներ, կրթություն, դիզայն, ռեքրութինգ և այլն:

Մուտքն ազատ է, հյուրերի քանակը սահմանափակ:

Գրանցումը «Կարիերա՝ ոչ IT-ում»՝ https://move2armenia.am/event/

Փետրվարի 18-ին և 19-ին հայցորդները հնարավորություն կունենան ոչ միայն ծանոթանալ հայաստանյան առաջատար գործատուների հետ, այլև հենց միջոցառման ժամանակ ստանալ հարցազրույցի հաջորդ փուլի հրավեր, ինչպես նաև անվճար լուսանկարվել ռեզյումեի համար:

Կազմակերպիչներ — move2armenia.am, event.jobhub.am և www.aca.am/en՝ IDeA Foundation-ի աջակցությամբ:

Թե էլ ինչպես կարելի է աշխատանք գտնել Հայաստանում, կարդացեք մեր նյութում https://move2armenia.am/rabota/top-5-sposobov-poiska-raboty-v-armenii/

Կհանդիպենք կարիերայի օրերին, այս շաբաթավերջին:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է