Ռակիտիչն ուզում է մնալ «Բարսելոնա»-ում
14:23, 22 Հուլիս 2019
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է ակումբից իր հնարավոր հեռանալու մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռակիտիչը շեշտել է, որ յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին և նորի մեկնարկին լուրեր են սկսում պտտվել իր` «Բարսելոնա»-ից հեռանալու մասին, բայց ինքն ուզում է մնալ Կատալոնիայում: «Պայմանագիր ունեմ այս ակումբի հետ և ինձ երջանիկ եմ զգում թիմում: Բայց գիտեմ նաև, թե ինչպիսին է ֆուտբոլն իրականում: Ուրախ եմ, որ ակումբները հետաքրքրված են ինձնով»,-ասել է կիսապաշտպանը:
Իվան Ռակիտիչը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին «Սևիլիա»-ից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում