Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մարզիկները պատրաստ են Եվրոպական երկրորդ խաղերին. ՀԱՕԿ նախագահը հանդիպեց նրանց

Մարզիկները պատրաստ են Եվրոպական երկրորդ խաղերին. ՀԱՕԿ նախագահը հանդիպեց նրանց

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալեց Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցող հայկական պատվիրակությանը, թիմերին և մարզիկներին:

Օլիմպավանում  կայացած հանդիպման ընթացքում Ծառուկյանի խորհրդական Արմեն Գրիգորյանը ներկայացրեց կատարված աշխատանքները: «Մարզիկներից 27-ն անցել են դոպինգ ստուգում և պատրաստ են: Մեր մարզիկներն այս խաղերին մասնակցում են միայն նվաճված ուղեգրերով` առանց սպիտակ քարտի»,-ասաց Գևորգյանը: Վերջինիս խոսքով` բացման պաշտոնական արարողության ժամանակ Հայաստանի ընտրանին կկրի հայկական արտադրության հագուստ: Հիմնական պատվիրակությունը Մինսկ կմեկնի հունիսի 18-ին:

Դիմելով մարզիկներին` ՀԱՕԿ նախագահը շեշտեց, որ մեծ սպասելիքներ ունի և մեդալներ է ակնկալում: «Եվրոպական խաղերը Օլիմպիական խաղեր չեն, սակայն պետական պարգևների եռապատիկն էլ ՀԱՕԿ-ը կտա»,-ասաց նա: «Արմենպրես»-ի հարցին, թե ով է լինելու Հայաստանի դրոշակակիրը Եվրոպական խաղերում, Ծառուկյանը պատասխանեց, որ դեռևս չգիտեն:

Եվրոպական երկրորդ խաղերը կանցկացվեն Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը: Այս տարի խաղերին կմասնակցեն մոտ 4000 մարզիկ եվրոպական 50 երկրից: Մասնակիցները կմրցեն 15 մարզաձևերում` խաղարկելով 199 մեդալների հավաքածու: Հայաստանն այս խաղերին կմասնակցի 37 մարզիկով` Գեւորգ Ղարիբյան (60 կգ, ըմբշամարտ), Կարեն Ասլանյան (67 կգ, ըմբշամարտ), Վահե Պողոսյան (77 կգ, ըմբշամարտ), Արթուր Շահինյան (87 կգ, ըմբշամարտ), Արթուր Ալեքսանյան (97 կգ, ըմբշամարտ), Գարիկ Բարսեղյան (57 կգ, ըմբշամարտ), Վալոդյա Ֆրանգուլյան (65 կգ, ըմբշամարտ), Սարգիս Հովսեփյան (97 կգ, ըմբշամարտ), Անդրանիկ Գալստյան (125 կգ, ըմբշամարտ), Արթուր Դավթյան (մարմնամարզություն), Վահագն Դավթյան  (մարմնամարզություն), Արթուր Թովմասյան  (մարմնամարզություն), Արթուր Հովհաննիսյան (49 կգ, բռնցքամարտ), Բարեղամ Հարությունյան (52 կգ, բռնցքամարտ), Ժիրայր Սարգսյան (56 կգ, բռնցքամարտ), Կարեն Տոնականյան (60 կգ, բռնցքամարտ), Հովհաննես Բաչկով (64 կգ, բռնցքամարտ), Գուրգեն Մադոյան (69 կգ, բռնցքամարտ), Արման Դարչինյան (75 կգ, բռնցքամարտ), Գոռ Ներսիսյան (81 կգ, բռնցքամարտ), Հենրիկ Սարգսյան (91 կգ, բռնցքամարտ), Գուրգեն Հովհաննիսյան (+91 կգ, բռնցքամարտ), Անուշ Գրիգորյան (51 կգ, բռնցքամարտ), Հրաչիկ Բաբայան (հրաձգություն), Ալլա Պողոսյան (հրաձգություն), Դավիթ Մարաբյան (թիավարություն), Արա Վիրաբյան (թիավարություն), Վլադիմիր Ալավերդյան (թիավարություն), Ֆերդինանդ Կարապետյան (77 կգ, ձյուդո), Էդգար Ստեփանյան (հեծանվասպորտ), Լիլիթ Պողոսյան (բադմինթոն), Տիգրան Կիրակոսյան (52 կգ, սամբո), Մաքսիմ Մանուկյան (57 կգ, սամբո), Արսեն Ղազարյան (74 կգ, սամբո), Դավիթ Գրիգորյան (82 կգ, սամբո), Գրիգոր Սահակյան (90 կգ, սամբո),Ասյա Լալազարյան (48 կգ, սամբո):

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am