ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ-ում պետության և մասնավորի գործընկերությունը խթանող օրենքի նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքի նախագծի ընդունման նպատակն է Հայաստանում հաջողակ ՊՄԳ ծրագրի ստեղծման, խթանման եւ պահպանման նպատակով անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմքերի սահմանումը և ՊՄԳ միջազգային լավագույն փորձի ներդրման խրախուսումը, որը կնպաստի պետությունմասնավոր գործընկերությունը որակական նոր հարթություն տեղափոխելուն, ներդրումային ակտիվության բարձրացմանը և կայուն տնտեսական զարգացման ապահովմանը:
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի խորհրդատուների աջակցությամբ:
Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 111 կողմ ձայնով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում