Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կողմերը պետք է հավատարիմ մնան հրադադարի ռեժիմն ամրապնդելու մասին Վիեննայի հայտարարությանը. Նիկոլ Փաշինյան

Կողմերը պետք է հավատարիմ մնան հրադադարի ռեժիմն ամրապնդելու մասին 
Վիեննայի հայտարարությանը. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արձանագրված միջադեպերին, որոնց հետևանքով հակառակորդի կրակոցներից վիրավորվել են հայ զինծառայողներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ վերջին երկու ամսվա ընթացքում որոշ օրերի լարում է նկատվում: «Բայց ես ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ կայունությունը և հանդարտությունը պահպանվում է: Մենք հետևյալ իրավիճակի մեջ ենք, դուք գիտեք, որ հաղորդակցության ուղիներ են հաստատված իմ և Ադրբեջանի նախագահի միջև: Ես այս շրջանում փորձում եմ հասկանալ, թե ինչ է կատարվում, մենք ինֆորմացիաներ ենք փոխանակում, մտահոգություններ ենք փոխանակում, իհարկե, այդտեղ, ինչպես միշտ, կան փոխադարձ մեղադրանքներ: Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հասկանալ իրավիճակը, թե ինչ է կատարվում և ինչու է կատարվում: Ես մեր վիրավոր զինվորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասաց ՀՀ վարչապետը:

ՀՀ վարչապետը շեշտեց, որ Վիեննայի հայտարարությանը կողմերը պետք է հավատարիմ մնան, իսկ այնտեղ արձանագրել են, որ հրադադարը պետք է պահպանվի և ամրապնդվի: «Հիմա մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում, ինչու է տեղի ունենում, արդյոք կողմերից մեկը տվե՞լ է հրաման ապակայունացնել իրավիճակը, եթե ոչ, ապա ինչո՞ւ է ապակայանունում իրավիճակը: Չնայած ես դա ապակայունացում չէի անվանի, այո, որոշ օրերի որոշակի միջադեպեր են արձանագրվում: Ադրբեջանական կողմը նույնպես որոշակի ինֆորմացիա է փոխանցում մեզ, որ իրենց մոտ էլ որոշակի մտահոգություններ կան, դեպքեր են արձանագրվում, ես ասում եմ՝ փոխադարձ մեղադրանքներ կան, հիմա մենք աշխատանքային կարգով պետք է փորձենք հասկանալ, այդ թվում՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցչի միջոցով մենք այդ կոմունիկացիաները փորձում ենք ապահովել և արդյունքում կանենք մեր եզրակացությունները»,- ընդգծեց նա:

ՀՀ վարչապետը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի: Նրա խոսքով՝ դա կա, չի փոխվել, և քանի դեռ հարցը կարգավորված չէ, չի փոխվելու: «Սա նշանակում է, որ այս ինֆորմացիան բոլորս, այդ թվում՝ ես, պաշտպանության նախարարը, զինված ուժերի  գլխավոր շտաբի պետը ի գիտություն ենք ընդունել»,- ասաց Փաշինյանը:

Ապրիլի 30-ին Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել պայմանագրային զինծառայող:

Մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել  ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: Վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am