Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան. օրակարգում է նաև կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի երկրորդ ընթերցումը

Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան. օրակարգում է նաև կառավարության 
կառուցվածքի փոփոխության նախագծի երկրորդ ընթերցումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 7-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:

Օրակարգում են «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցումները: Օրակարգում ընդգրկված է նաև «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը:

Կքննարկվեն նաև «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, կառավարության կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am