Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Այաքս»-ն ավելին է ուզում Չեմպիոնների լիգայից. մարզիչ  

«Այաքս»-ն ավելին է ուզում Չեմպիոնների լիգայից. մարզիչ

 

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամստերդամի «Այաքս»-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի կարծիքով, իր թիմը պետք է ամեն ինչ անի օգտագործելու վտանգավոր պահերը:

«Նախորդ մրցաշրջանի վերլուծությունը ցույց տվեց, որ մեզ պակասում էր միայն փորձը: Հիմա մենք թիմը մանրակրկիտ նախապատրաստել ենք առաջիկա խաղին: Ֆիզիկապես պատրաստ ենք կիսաեզրափակիչի խաղին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարզչի խոսքերը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի կայքը:

Հագի խոսքով` «Այաքս»-ի ֆուտբոլիստները կկարողանան ինքնուրույն որոշումներ ընդունել, եթե ինչ-որ բան այնպես չգնա: «Մրցաշրջանի մեկնարկում ոչ մեկը չէր էլ ենթադրում, որ կհասնենք մինչև կիսաեզրափակիչ: Բավականին հաջողության հասել ենք , բայց ուզում ենք ավելին»,-ասել է մարզիչը:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Տոտենհեմ»-ը Լոնդոնում կընդունի «Այաքս»-ին: Հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am