Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հնդկաստանում ընթանում Է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների չորրորդ փուլը

Հնդկաստանում ընթանում Է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների չորրորդ փուլը
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի ինը նահանգներում ապրիլի 29-ին ընթանում Է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների յոթ փուլերից չորրորդը: Ինչպես հայտնել երկրի ընտրական հանձնաժողովը, 957 թեկնածուներ կպայքարեն Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի 72 տեղի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ընտրողներն իրենց ձայնը կտան Բիհարի, Ջամուի եւ Քաշմիրի Ջարքհանդի, Արեւմտյան Բենգալիայի, Մադյա-Փրադեշի, Մահարաշտրայի, Օդիշայի, Ռաջասթանի, ինչպես նաեւ Ութար Փրադեշի նահանգներում:
Ընտրությունների երրորդ փուլում, որը կայացել Է ապրիլի 23-ին, մասնակցությունը կազմել Է ավելի քան 63 տոկոս:
Ընդամենը Հնդկաստանում գրանցված Է մոտավորապես 900 մլն ընտրող: Համընդհանուր խորհրդարանական ընտրությունները երկրում սկսվել են ապրիլի 11-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել Է Հնդկաստանի ընտրական հանձնաժողովը, այս քվեարկությունը կարող Է համաշխարհային պատմության մեջ ամենաընդգրկունը դառնալ ընտրողների թվով: Ընտրությունները նաեւ կարելի Է ամենաերկարը համարել աշխարհում: Դրանք բոլոր 29 նահանգներում եւ յոթ միութենական տարածքներում անցկացվում են յոթ փուլով (ապրիլի 11-ին, ապրիլի 18-ին, ապրիլի 23-ին, ապրիլի 29-ին, մայիսի 6-ին, մայիսի 12-ին եւ մայիսի 19-ին): Ձայների հաշվումը պետք Է ավարտվի մինչեւ մայիսի 23-ը:
Հիմնական պայքարը կծավալվի երկու քաղաքական ուժերի՝ կառավարող «Բհարաթիա ջանաթա պարտիի» (ԲՋՊ), որը գլխավորում Է գործող վարչապետ Նարենդրա Մոդին, եւ «Հնդկաստանի ազգային կոնգրեսի» (ՀԱԿ), որի գլուխ կանգնած Է Ռահուլ Գանդին, որը սերում Է Հնդկաստանի ամենաազդեցիկ Ներու-Գանդի քաղաքական կլանից, միջեւ: Ընտրությունների հիմնական ինտրիգն այն Է, թե ԲՋՊ-ն կկարողանա արդյոք կրկնել 2014 թվականի հաջողությունը եւ արժանանալ ընտրողերի ճնշող մեծամասնության պաշտպանությանը, իսկ Մոդին՝ անընդմեջ երկրորդ ժամկետով զբաղեցնել վարչապետի աթոռը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am