Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Սիրիայում վիրավորված հայ սակրավորի ոտնաթաթն ամպուտացվել է

Սիրիայում վիրավորված հայ սակրավորի ոտնաթաթն ամպուտացվել է

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում մարտի 7-ին մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում ականային պատահարի հետևանքով վիրավորված հայ սակրավորի աջ ոտնաթաթն ամպուտացվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը:

«Նա ներկայումս գտնվում է Հալեպի մոտակայքում գտնվող հոսպիտալում: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածն առաջիկայում կտեղափոխվի Հայաստան»,- ասաց Էլբակյանը:

Ավելի վաղ, հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը տեղեկացրել էր, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել:

Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել էր հոսպիտալ և վիրահատվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am