Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի քաղաքացիներն անհամբերությամբ սպասում են դեպի ԵՄ ազատ ճանապարհորդելու հնարավորությանը. Փաշինյանը՝ Տուսկին

Հայաստանի քաղաքացիներն անհամբերությամբ սպասում են դեպի ԵՄ ազատ 
ճանապարհորդելու հնարավորությանը. Փաշինյանը՝ Տուսկին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ Բրյուսելում կայացած հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը կարևորագույն գործիք է երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու Հայաստանի բարեփոխումների օրակարգի իրականացման համար:
«Մենք մտադիր ենք իրականացնել այս հավակնոտ օրակարգը` հիմնվելով մեր քաղաքացիների ու հայրենակիցների ծանրակշիռ մանդատի, ինչպես նաեւ մեր միջազգային գործընկերների հարաճուն աջակցության վրա:
Մենք համակարծիք ենք, որ բոլոր անդամ պետությունների կողմից համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումն էական նշանակություն ունի և թույլ կտա լիարժեքորեն օգտվել այս փաստաթղթով նախատեսված բոլոր հնարավորություններից, որոնք ժամանակավորապես կիրառվում են 2018 թվականի հունիսից: Այս համատեքստում, մենք քննարկեցինք վավերացման գործընթացի արագացման ուղիները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո իր հայտարարության ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը: 

«Երկուստեք քննարկեցինք նաև վիզաների ազատականացման գործընթացը: Հայաստանի քաղաքացիներն ակնկալում են մոտ ապագայում դեպի Եվրամիություն ազատ ճանապարհորդելու հնարավորություն ունենալ: Մենք հուսով ենք, որ այսհարցում քաղաքական որոշում կարձանագրվի, քանի որ դա շոշափելի արդյունք կլինի մեր քաղաքացիների համար եւառավել տեսանելի կդարձնի մեր գործընկերությանը»,- ասաց ՀՀ վարչապետը:

Ըստ նրա՝ նախագահ Տուսկի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության առաջիկա 10-րդ տարեդարձին: «Ես վերահաստատեցի Արևելյան գործընկերության 10-ամյակի համատեղ նախապատրաստական աշխատանքներում ակտիվորեն ներգրավվելու մեր պատրաստակամությունը»,- ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am