Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նռնակով կառավարության շենք մուտք գործել փորձած տղամարդը իր գործողությունների մասին ահազանգել է ԱԻՆ 911 ծառայությանը

Նռնակով կառավարության շենք մուտք գործել փորձած տղամարդը իր 
գործողությունների  մասին ահազանգել է ԱԻՆ 911 ծառայությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից նոր մանրամասներ են փոխանցել կառավարության շենքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը, ժամը 18:36-ին ԱԻՆ 911 ծառայությունն ահազանգ է ստացել քաղաքացու կողմից, որ ինքը կառավարության շենքի մոտ է, ձեռքին կա նռնակ և պատրաստվում է օգտագործել այն:

«Նախարարությունից մեկնել է մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ արձագանքման խումբը, զանգը փոխանցվել է ՀՀ ԱԱԾ-ին և ոստիկանությանը: Երբ ԱԻՆ աշխատակիցները դեպքի վայր են հասել, կառավարությունում աշխատող մեր գործընկերները՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները քաղաքացու հետ խոսելուց են եղել և ասել են, որ ԱԻՆ-ի օգնության կարիքը չկա, ինչից հետո ԱԻՆ աշխատակիցները հետ են վերադարձել»,- մանրամասնեց Սաթենիկ Ասիլյանը:

Հարցին, միջադեպի հետևանքով տուժածներ կա՞ն, նա պատասխանեց. «Չունեմ այդպիսի տեղեկատվություն, որ տուժածներ կան»:

Քիչ առաջ միջադեպի հետ կապված «Արմենպրես»-ը  մեկնաբանություն ստացավ նաև Ազգային անվտանգության ծառայությունից: Ինչպես փոխանցեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից 1975թ. ծնված տղամարդը ձեռքի նռնակով  փորձել է մուտք  գործել կառավարության շենք՝ ինքնապայթեցման նպատակով, սակայն վնասազերծվել է կառավարության շենքում պահպանություն իրականացնող ԱԱԾ աշխատակիցների կողմից: Քաղաքացին բերման է ենթարկվել ԱԱԾ:  Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով: Հանգամանքները պարզվում են:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am