Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին

Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության 10 հոգանոց ստորաբաժանումը հոկտեմբերի 5-ից 19-ին մասնակցել է Ուելսում անցկացվող Քեմբրիան Փաթրոլ վարժանքի նախապատրաստական ծրագրին և բուն վարժանքին: Իբնչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Քեմբրիան Փաթրոլը աշխարհում ամենամեծ վարժանք-մրցույթն է, որն անցկացվում է 1959 թվականից Ուելսի 160-րդ հետևակային բրիգադի կողմից: Երկօրյա բուն վարժանքի ընթացքում տասնյակ երկրների թիմեր, կիրառելով մարտավարական հմտություններ և ֆիզիկական մեծ ջանքեր, պետք է հաղթահարեն 60 կիլոմետրանոց տարածք` մանևերելով վարժանքի անհատական սցենարի համաձայն: Մրցույթի մասնակիցների մոտ մեկ երրորդը սովորաբար չի կարողանում ավարտել վարժանքը: Հաղթահարելով ամբողջ տարածությունը և հավաքելով համապատասխան միավորներ, թիմերը ստանում են Քեմբրիան Փաթրոլը հաղթահարելու հավաստագիր:

Այս տարի վարժանքին մասնակցել են 36 երկրների թիմեր: ՀՀ զինված ուժերի թիմը գիշերային և ցերեկային պայմաններում հաջողությամբ հաղթահարելով ինքնաշեն պայթուցիկ միջոցների, քիմիական, կենսաբանական և ռադիոլոգիական արգելքները, կիրառելով վիրավորների տարհանման, հետախուզական, ջրային տարածությունների հաղթահարման հնարքներ, հավաքել են բավարար միավորներ և արժանացել Քեմբրիան Փաթրոլի հավաստագրի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am