Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԱԺ նախագահն առաջարկում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ոչ աշխատանքային օրերին միջոցառումներ կազմակերպել նաև մարզերում

ԱԺ նախագահն առաջարկում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ոչ աշխատանքային 
օրերին միջոցառումներ կազմակերպել նաև մարզերում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արա Բաբլոյանն առաջարկում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ոչ աշխատանքային օրերին միջոցառումներ կազմակերպել նաև մարզերում՝ դրանով բարձր գնահատական տալով գագաթնաժողովի՝ Հայաստանում անցկացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբլոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում՝ երկու օր ոչ աշխատանքային հայտարարելու նախագծի առաջին քննարկմանը:

«Կարծում եմ, որ գագաթնաժողովի շրջանակում երկու օր ոչ աշխատանքային ճանաչելը ողջ հանրապետությունում ավել կարևոր նշանակություն ունի: Այն հնարավորություն կտա մարդկանց ոչ միայն Երևանից, այլ նաև մարզերից նույնպես մասնակցել այս կարևոր միջոցառմանը,  որոշակի միջոցառումներ կազմակերպել նաև մարզերում: Դրանով ցույց կտանք, որ իրականում ոչ միայն երթևեկության դժվարություններն են մեզ դրդում ոչ աշխատանքային օրեր սահմանելուն, այլ բարձր գնահատական տալու այս կարևոր գագաթնաժողովին, որ ֆրանկոֆոն աշխարհը վստահել է  Հայաստանին»,-ասաց Բաբլոյանը:

ԱԺ ՀՅԴ անդամ Արմինե Կյուրեղյանը հետաքրքրվեց, թե ինչու պետք է Երևանում կազմակերպվող միջոցառման համար լոռեցի կամ մեղրեցի աշակերտը խախտի իր գրաֆիկը: Նա հարցրեց՝ ինչու պետք է ողջ Հայաստանում հայտարարել ոչ աշխատանքային օրեր:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց՝ մարզերի բնակիչների համար Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը նույնպես կարող է նշանակություն ունենալ: «Մասնավորապես, ձեր մատնանշած լոռեցի երեխաները կարող են գալ Երևան և մասնակցել միջոցառումներին: Երևանն ամբողջ Հայաստանը չէ, բայց առնվազն մեկ երրորդն է: Եվ քանի որ հնարավոր չէր միայն Երևանում աշխատանքային օրերը տեղափոխել, հետևաբար՝ ընտրվել է  այս տարբերակը»,-ասաց նա:

Ռուբինյանը նշեց նաև՝ աշխատանքային օրերի տեղափոխումը կանխում է երթևեկության հետ կապված խնդիրները:

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագծով առաջարկվում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում երկու օր հայտարարել ոչ աշխատանքային: Առաջարկվում է հոկտեմբերի 11-12-ը համարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով՝ հաշվի առնելով գագաթաժողովի անցկացման օրերին Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը: Նախագիծն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հոկտեմբերի 5-ին: Երկրորդ ընթերցումը կկայանա հոկտեմբերի 5-ին Ժամը 18:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am