Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՀՀԿ-ն հերքում է Երևանում կայանալիք գագաթնաժողովը չեղարկելու համար նամակով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ դիմելու լուրերը

ՀՀԿ-ն հերքում է Երևանում կայանալիք գագաթնաժողովը չեղարկելու համար նամակով 
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ դիմելու լուրերը
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հերքում է մամուլում տեղ գտած տեղեկություններն այն մասին, թե կուսակցությունը նամակով դիմել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ Երևանում կայանալիք գագաթնաժողովը չեղարկելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել: 
«Ի պատասխան մամուլում տեղ գտած տեղեկությունների, թե իբր ՀՀԿ-ն նամակով դիմել է Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ գալիք գագաթաժողովը չեղարկելու համար, պաշտոնապես հայտնում ենք, որ այդ հրապարակումը կեղծ եւ իրականության հետ որեւէ աղերս չունի։ Հորդորում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ ՀՀԿ-ի մասին ապատեղեկատվություն տարածելուց»,- ասված է հայտարարության մեջ։ 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am