ՀՀԿ-ն հերքում է Երևանում կայանալիք գագաթնաժողովը չեղարկելու համար նամակով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ դիմելու լուրերը

Armenpress 11:34, 4 Հոկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հերքում է մամուլում տեղ գտած տեղեկություններն այն մասին, թե կուսակցությունը նամակով դիմել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ Երևանում կայանալիք գագաթնաժողովը չեղարկելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել: 
«Ի պատասխան մամուլում տեղ գտած տեղեկությունների, թե իբր ՀՀԿ-ն նամակով դիմել է Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ գալիք գագաթաժողովը չեղարկելու համար, պաշտոնապես հայտնում ենք, որ այդ հրապարակումը կեղծ եւ իրականության հետ որեւէ աղերս չունի։ Հորդորում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ ՀՀԿ-ի մասին ապատեղեկատվություն տարածելուց»,- ասված է հայտարարության մեջ։ 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am