Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի հիմնական բանախոսներն են ինտերնետի հայրերից Լուի Պուզենը և Սոֆյա անունով ռոբոտը

Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի հիմնական բանախոսներն են ինտերնետի 
հայրերից  Լուի Պուզենը և Սոֆյա անունով ռոբոտը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թումո»-ում հոկտեմբերի 10-ին կանցկացվի  Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը, որը հագեցած է լինելու քննարկումներով ու հանդիպումներով: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը հոկտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ ակնկալվում է 360 մասնակից:

«Ֆորումը երկու օր է տևելու: Հոկտեմբերի 9-ին, երբ մասնակիցներն արդեն լինելու են Երևանում, մասնակցելու են բիզնես տուրերի: Առաջինը պատվիրակությունները կայցելեն «Դիջիթեք էքսպո» ցուցահանդեսին: Այս տարի կազմակերպիչների հետ քննարկման արդյունքում որոշեցինք երկարաձգել էքսպոյի օրերը, որ մեր հյուրերը հնարավորություն ունենան մասնակցել: Այնուհետև հյուրերը ներկա կլինեն կոնյակի, գինու գործարանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մանե Ադամյանը:

Հոկտեմբերի 10-ին կանցկացվի բուն բիզնես ֆորումը: Բացման արարողությունից հետո անցկացվելու են 3  ուղղություններով քննարկումներ՝ 4-րդ արդյունաբերական հեղափոխություն, կայուն զարգացմանն առնչվող թեմաներ, կոմերցիոն հարաբերություններ՝ ներդրումներ ու արտահանում:

«Բինզես ֆորումի շրջանակում նախատեսում ենք հիմնել ֆրանկոֆոն պետությունների ՏՏ նախարարների ցանց: Այդ օրերին կլինի նախարարների նիստ հետագա ուղղությունները նախանշելու համար: Ֆորումի շրջանակում ունենալու ենք առանցքային հյուրեր, խոշոր գործարարներ, ովքեր կփոխանակվեն իրենց փորձով, հաջողության պատմություններով: Որպես հիմնական բանախոս լինելու է ինտերնետի հայրերից մեկը Լուի Պուզենը, ինչպես նաև Սոֆյան, ով աշխարհի ամենակատարյալ ռոբոտն է, արհեստական ինտելեկտի ամենակատրյալ դրևորումը: Ինքը լինելու է բանախոս, մասնակցելու է հարց  ու պատասխանի: Ֆորումի շրջանակում կլինեն հայտարություններ ապագայի վերաբերյալ: Մեկ խոսքով, բավական հետաքրքիր, ժամանակակից, տարատեսակ մարտահրավերներին անդրադարձող բիզնես ֆորում է լինելու»,-հավելեց Մանե Ադամյանը:

Հոկտեմբերի 7-12-ը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ / Organisation Internationale de la Francophonie) ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է, որը հիմնադրվել է 1970թ-ին։

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընդհանուր միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու ավելի քան 3500 ներկայացուցիչներ, այդ թվում, պաշտոնական պատվիրակություններ, գործարարներ արվեստագետներ, լրագրողներ: Կմասնակցեն 26 պետության ղեկավարներ: Ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am