Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կանանց շախմատի ընտրանին հաղթեց Իտալիային

Կանանց շախմատի ընտրանին հաղթեց Իտալիային

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը առավելության հասավ Իտալիայի ընտրանու նկատմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաթումում ընթացող 43-րդ օլիմպիադայում կանանց թիմը 4-րդ տուրում մրցում էր Իտալիայի հետ: Հավաքականի կազմում հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը: Պարտություն կրեց Աննա Սարգսյանը, իսկ Մարիա Կուրսով կիսեց միավորը մրցակցի հետ: Հայաստան-Իտալիա 2,5-1,5:

Կանայք անդրանիկ տուրում պարտության մատնեցին Ղրղզստանին (3,5-0,5), իսկ երկրորդում` Ավստրիային (3-1), երրորդում՝ 3,5-0,5 հաշվով հույներին:

Կանանց մրցաշարում առաջին դասակարգվածն է Ռուսաստանի հավաքականը: Թիմի կազմում հանդես են գալիս Ալեքսանդրա Կոստենյուկը, Ալեքսանդրա Գորյաչկինան, Վալենտինա Գունինան, Նատալյա Պոգոնինան և Օլգա Գիրյան: Առաջնությունում գործակցով 2-րդը Ուկրաինան է, իսկ 3-րդը՝ Չինաստանը: Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի հետևյալ կազմով՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Մարիա Կուրսովա և Սիրանուշ Ղուկասյան: Թիմի գլխավոր մարզիչն է Արթուր Չիբուխչյանը: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am