Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ կողմերը  պետք է համապատասխան մթնոլորտ ստեղծեն. ՌԴ ԱԳՆ խոսնակ

ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ կողմերը  պետք է համապատասխան 
մթնոլորտ ստեղծեն. ՌԴ ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կողմերը  պետք է համապատասխան մթնոլորտ ստեղծեն բանակցություններում առաջընթացի համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ նշելով, որ
Ռուսաստանը կշարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհրաժեշտ միջնորդական աջակցություն տրամադրել փոխզիջման ձեռքբերման համար:

 
Նրա խոսքով՝ Ռուսաստանում, իհարկե, ուսումնասիրում են այն ամենն, ինչ ասվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով, ուսումնասիրվում են երկրներում հնչող բոլոր հայտարարությունները:

Զախարովան ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է մնում։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է մնում, մենք ելնում ենք նրանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով` հակամարտության կողմերի պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։

Նա նշել է,որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կշարունակի կողմերին անհրաժեշտ միջնորդական աջակցություն տրամադրել փոխզիջման ձեռքբերման համար։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am