Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը Պաղեստինի առաջարկել Է համադաշնություն կազմել Հորդանանի հետ

ԱՄՆ-ը Պաղեստինի առաջարկել Է համադաշնություն կազմել Հորդանանի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները, որն առաջ Է տանում մերձավորարեւելյան կարգավորման իր ծրագիրը, պաղեստինցիներին առաջարկել Է համադաշնություն կազմել Հորդանանի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է իսսրայելական հեռուստատեսության 10-րդ ալիքը՝ վկայակոչելով հրեական պետության ոչ կառավարական կազմակերպություների ներկայացուցիչներին, որոնց հետ սեպտեմբերի 2-ին Ռամալլահում հանդիպել Է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդականն ու փեսան՝ Ջարեդ Քուշները, եւ միջազգային բանակցություններում վաշինգտոնյան վարչակազմի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբալթը Աբասին առաջարկել են «հրաժարվել անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարից հօգուտ Հորդանանի հետ համադաշնության»:
Մինչդեռ, «Ալ Մայադին» հեռուստաալիքի տեղեկատվությամբ, Աբասն ի պատասխան այդ առաջարկության ասել Է.«Ես պատրաստ եմ համաձայնել, բայց պայմանով, որ համադաշնության մաս կկազմի Իսրայելը»:
Իր հերթին Հորդանանը, i24 news լրատվական պորտալի տվյալներով, հայտարարել Է, որ համադաշնության հարցը «բանավեճերի թեմա չԷ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am