Պաշտոնական

Գևորգ Հայրապետյանը նշանակվել է անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ

1 րոպեի ընթերցում

Գևորգ Հայրապետյանը նշանակվել է անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ է նշանակվել Գևորգ Հայրապետյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գևորգ Հայրապետյանը ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնում նշանակվել է 5 տարի ժամկետով:

«Ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Հայրապետյանին նշանակել արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ՝ 5 տարի ժամկետով»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում