Հասարակական

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 51 դեպք

1 րոպեի ընթերցում

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 51 դեպք

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 30-ից 31-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 51 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 14, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու 8, խարդախության 7, անձնական ունեցվածքի գողության 5, կաշառակերության 4, յուրացման կամ վատնման 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիքի, դրամանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ինքնիրավչության, թմրամիջոցի իրացման, փաստաթղթի կեղծիքի, 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում