Պաշտոնական

Նախագահը հյուրընկալել է մարսելաբնակ լեռնագնաց Արա Խաչատուրյանին եւ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին

1 րոպեի ընթերցում

Նախագահը հյուրընկալել է մարսելաբնակ լեռնագնաց Արա Խաչատուրյանին եւ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանըհուլիսի 26-ին հյուրընկալել է մարսելաբնակ հայազգի լեռնագնաց, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) անդամ Արա Խաչատուրյանին եւ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արա Խաչատուրյանը պատմել է իր խաղաղության վազքի մասին, որը մեկնարկել էր այս տարի ապրիլին Մարսելից եւ ավարտվել հուլիսի 21-ին՝ Երեւանում: Մարաթոնի ընթացքում նա անցել է 8 երկիր, 150 քաղաք եւ հաղթահարել է մոտ 5000 կմ տարածություն: Նա նաեւ ներկայացրել է իր առաջիկա ծրագրերը:

Նախագահը նշել է, որ տպավորված է լեռնագնացի յուրօրինակ նախաձեռնությամբ եւ հաջողություններ է մաղթել նրան հետագա ձեռնարկներում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում