Արցախ

Պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել. Արցախը հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը

1 րոպեի ընթերցում

Պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել. Արցախը հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ադրբեջանական որոշ լրատվակայքերի՝ մասնավորապես armiya.az կայքում այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում պայթյունի հետևանքով 10 մարդ է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում և հակառակորդ երկրի քարոզչության երևակայության հերթական վառ արգասիքն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել: Միաժամանակ հորդորում ենք հետևել պաշտոնական հաղորդագրություններին և տուրք չտալ ադրբեջանական տեղեկատվական սադրանքներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում