Քաղաքականություն

ԸՕ բարեփոխումների հանձնաժողովը քննարկումներ է կազմակերպում կուսակցությունների և դիտորդ ՀԿ-ների հետ

1 րոպեի ընթերցում

ԸՕ բարեփոխումների հանձնաժողովը քննարկումներ է կազմակերպում կուսակցությունների և դիտորդ ՀԿ-ների հետ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը կազմակերպում է հանդիպումներ՝ Ընտրական օրենսգրքի մի շարք ոլորտների կարգավորումները քաղաքացիական հասարակության հետ քննարկելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց առաջին փոխվարչապետի մամուլի քարտուղար Կարպիս Փաշոյանը, դիտորդական առաքելություններ իրականացրած հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումը կկայանա երկուշաբթի՝ հուլիսի 16-ին, ժամը 11:00-ին:

Կուսակցությունների հետ քննարկումը կլինի հուլիսի 16-ին, ժամը 14:00-ին:

Հանդիպումները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետության Կառավարության նստավայրում (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1):

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նախապես՝ 055 468737 հեռախոսահամարով կամ[email protected]հասցեով` նշելով կազմակերպության անվանումը, ինչպես նաև ներկայացուցչի անուն/ազգանունը:

Յուրաքանչյուր հանդիպման պետք է գրանցվել ոչ ուշ, քան դրանից 2 ժամ շուտ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում