Արցախ

Դադարել են Արցախի ԱԺ երկու պատգամավորների լիազորությունները

1 րոպեի ընթերցում

Դադարել են Արցախի ԱԺ երկու պատգամավորների լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը, հուլիսի 2-ին ստորագրել է արձանագրություն՝ թիվ 10 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանի և թիվ 11 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Արմո Ծատրյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Արձանագրությունն ուղարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Ավելի վաղ՝ հունիսի 22-ին, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես էր եկել պատգամավորներ Լեռնիկ Հովհաննիսյանի և Արմո Ծատրյանի հրաժարականների մասին հայտարարությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում