Տնտեսություն

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ առանց կոռուպցիան արմատախիլ անելու արդյունաբերություն և տնտեսություն չի լինի

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ առանց կոռուպցիան արմատախիլ անելու արդյունաբերություն և տնտեսություն չի լինի

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդյունաբերություն և տնտեսություն չի լինելու, մինչև Հայաստանում կոռուպցիան արմատախիլ չլինի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ամփոփիչ ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետությունն ի՞նչ պետք է անի. պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի մարդիկ աշխատելու, եկամուտ ունենալու հնարավորություն ունենան, և մենք ասում ենք, որ այդ բոլոր հնարավորությունները կստեղծենք: Սակայն արդյունաբերություն և տնտեսություն չի լինելու, մինչև Հայաստանում կոռուպցիան արմատախիլ չլինի: Եթե այդ պայմանները ստեղծենք, արդյունաբերությունն իր տեղը կգտնի, մյուս ոլորտն՝ իր տեղը, և տնտեսությունը, շուկան ինքը իր պահանջները կթելադրի: Այնտեղ, որտեղ հնարավոր է շահույթ ստանալ՝ այդ շահույթն անտեր չի մնա: Սա է մեր փիլիսոփայությունը»,- հավելեց գործադիրի ղեկավարը:

Փաշինյանը փաստեց՝ այս կառավարությունը չի տապալվելու, ժողովուրդը չի տապալվելու, հեղափոխությունը չի տապալվելու, Հայաստանի Հանրապետությունն իրոք լինելու է ազատ, իրոք ժողովրդավարական, իրոք օրենքի իշխանություն ունեցող երկիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում