Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Նախարարը կոչ է անում մեծածավալ ջրառ իրականացրած ջրօգտագործման թույլտվություն ունեցողներին նվազեցնել ծավալները

Նախարարը կոչ է անում մեծածավալ ջրառ իրականացրած ջրօգտագործման թույլտվություն ունեցողներին նվազեցնել ծավալները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ջրօգտագործման թույլտվություն ունեցողները պետք է կամավոր դիմեն ՀՀ բնապահպանության նախարարություն ավել ջրառ իրականացնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձավ ՀԷԿ-երի հետ կապված խնդիրներին և ավել ջրառ իրականացնողներին:

«ՀԷԿ-երի հետ կապված խնդիրներ կան: Կա բանաձև, որի միջոցով արտադրված էլեկտրաէներգիայից հետ են գալիս վերցված ջրառի չափերը, սակայն դեռևս չունենք այնպիսի համակարգ, որ օնլայն ռեժիմով կարողանանք չափել ջրառը: Ունենք առնվազն 20 ՀԷԿ, որ ըստ մեր բանաձևի, 30-50 տոկոս ավել ջրառ է իրականացրել: Սրանք դեռևս նախնական տվյալներ են: Այդ ավել ջրառի համար օրենսդրությամբ կա ժամանակահատված, որ տրվում է խախտումները վերացնելու համար, ինչից հետո իրավական ձևով հնարավորություն կա այդ գործունեությունը դադարեցնել: Նախկինում բնապահպանական թողքի հաշվարկման մեթոդիկան շատ վատն էր և այդ մեթոդիկայի պատճառով մինչև 2004 թվականը էկոլոգիական թողքը եղել է 1.5 խմ: Սակայն 1981 թվականին 3 անգամ ավելի պակաս էր՝ 0.48»,- նշեց նախարարը:

Նա ընդգծեց, որ այժմ իրավաբաններն աշխատում են, որպեսզի տեսնեն, թե այդ էկոլոգիական  թողքի հաշվարկման մեթոդոլոգիայի հաշվարկման մեջ արդյո՞ք կան խնդիրներ:

«Պետք է գտնենք լուծումներ այդ հաշվարկների համար: Ես կոչ եմ անում բոլոր ջրօգտագործման թույլտվություն ունեցողներին, որ նրանք կամավոր դիմեն Բնապահպանության նախարարություն, որպեսզի նվազեցվեն ջրառի ծավալներն այն թույլտվություններով, որոնք  ստացել են շատ ավելի մեծ ծավալով ջրառ իրականացնելու համար, քան դրա կարիքը կար»,- եզրափակեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am