Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Քննարկվել են ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում առկա խնդիրները

Քննարկվել են ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում առկա խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունում հունիսի 6-ին ՀՀ փոխվարչապետի աշխատակազմի ղեկավարի մոտ տեղի ունեցավ հանդիպում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնյաների և բողոքի ակցիաների մասնակից միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների միջև: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից՝ հավելելով. «Ուղևորափոխադրողները մեկ անգամ ևս ներկայացրին իրենց խնդիրները և պահանջները, նաև դրանց լուծման իրենց տարբերակները։ 

Նրանք պահանջում են ժամանակավորապես կասեցնել  իրենց գործունեության համար սահմանված 50.000 և 150.000 ՀՀ դրամ հարկերի և պետական տուրքի վճարումը և օրենսդրական փոփոխությամբ վերադառնալ նախկին՝ լիցենզավորման համակարգին: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ստեղծված իրավիճակի լուծման հնարավոր տարբերակներ՝ կարևորելով պետության, փոխադրողների և ուղևորների շահերը։

Առաջարկված խնդիրները բաժանվեցին երկու խմբի՝ ներկայում ստեղծված իրավիճակի արագ կարգավորում, հետագայում՝ ճանապարհային քարտեզի մշակում և դրանից բխող օրենսդրական փոփոխությունների իրականացում:

Կողմերի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն, ըստ որի՝ միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու և փոխադրողների միջև հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով փոխադրողները կարող են մասնակցել առաջիկայում հայտարարվող մրցույթներին, որի ընթացքում պետք է հաղթահարեն ուղևորների սպասարկման որակի և անվտանգության նվազագույն շեմը: 

Մրցույթները թափանցիկ իրականացնելու համար առաջարկվեց մրցութային հանձնաժողովներում ընդգրկել հասարակական կազմակերպությունների և մասնագիտական որակավորում ունեցող ներկայացուցիչների»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am