Կարբի գյուղում տեղի ունեցած կրակոցների միջադեպով ձերբակալվել է ևս 2 անձ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություն է ստացվել, որ մայիսի 27-ին Կարբի գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակից են եղել նաև 1982 թ. ծնված Գուրգեն Ն.-ն և 1986 թ. ծնված Օգսեն Ն.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նրանք որպես զենք օգտագործվող փայտյա մահակներով ուրիշի գույքի վնասմամբ, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը:
Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 5-ին Գուրգեն Ն.-ն և Օգսեն Ն.-ն ներկայացել են ոստիկանության Աշտարակի բաժին, այնուհետև ներկայացվել է նախաքննական մարմնին: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:
Գուրգեն Ն.-ն և Օգսեն Ն.-ն ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում է:
Նախնական տվյալներով՝ 2018թ.մայիսի27-ին՝ ժամը22:30-ի սահմաններում,Արագածոտնի մարզի Կարբի համայնքում՝ համայնքապետարանին հարակից տարածքում,մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն,որը վերածվել է ծեծկռտուքի։ Միջադեպի ժամանակ կիրառվել է հրազեն,կտրող-ծակող գործիք,որի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել4անձ,որից2-ը՝ հրազենային վնասվածքներով,մեկը՝ դանակահարված: