Հասարակական

Էրիկ Գրիգորյանը բնապահպանի օրն այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց

2 րոպեի ընթերցում

Էրիկ Գրիգորյանը բնապահպանի օրն այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի համաշխարհային օրը՝ հունիսի 5-ին, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց։ Տոնական միջոցառմանը մասնակցել են արգելոցի հարակից համայնքների բնակիչները, մշակույթի օջախների և գեղարվեստի դպրոցի սաները։ Բնապահպանության նախարարը և մարզպետն այցելել են նաև նախորդ տարի բռնկված հրդեհից տուժած և այսօր արդեն ինքնավերականգնվող տարածքներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Էրիկ Գրիգորյանը, պատասխանելով լրագրողների հացերին, նշել է, որ մեծ խորհուրդ ունի բնապահպանների գլխավոր տոնին Խոսրովի անտառ այցելելը, որտեղ առկա է Կովկասի հարուստ կենսաբազմազանության մոտ 50 տոկոսը։ Նախարարը նշել է, որ պետական արգելոցում իր ներկայությունը նպատակ ունի հասարակությանն ուղերձ հղելու, որպեսզի ավելի հաճախ այցելեն մեր երկրի բնության գեղատեսիլ վայրերը, որոնք համաշխարհային նշանակության բնության ժառանգություններ են և լիարժեք ճանաչեն մեր հրաշալի երկրը՝ նպաստելով նաև տեղի բնաշխարհի արժեքավոր վայրերի ճանաչելիության բարձրացմանն ամբողջ աշխարհում։

Հյուրերը «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօերն Հրաչյա Հովակիմյանի ուղեկցությամբ եղել են նաև թանգարանում, որտեղ ծանոթացել են արգելոցի հարուստ կենդանական և բուսական աշխարհի ցուցանմուշներին։ Թանգարանի գիտական ուսումնասիրությունների պահոցում ներկաներին ցուցադրվել է ամենահին՝ 90 տարվա ցուցանմուշը, որը վերցվել է 1928 թվականին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում