Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ոսկե մեդալ է նվաճել «Նահանգապետի գավաթ»-ում
11:30, 1 Հունիս 2018
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը հաղթել է Սանկտ Պետերբուրգի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթացող «Նահանգապետի գավաթ» մրցաշարում հայ մարզիկներից երկուսը մեդալներ են նվաճել ։ 64 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը հռչակվել է առաջնության հաղթող ՝ եզրափակիչում պարտության մատնելով ռուսաստանցի մարզիկին։
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը եզրափակիչում պարտվել է Ռուսաստանի ներկայացուցչին և գրավել է 2-րդ տեղը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում