Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Սպասվում են ՀՀ նախագահի և վարչապետի այցերը հարևան Վրաստան

Սպասվում են ՀՀ նախագահի և վարչապետի այցերը հարևան Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 25-26-ը կմեկնի Վրաստան՝ մասնակցելու Վրաստանի անկախության հռչակման հարյուրամյակի միջոցառումներին, իսկ մայիսի 30-31-ը կկայանա ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Վրաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: 

Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին: Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993 թ. հուլիսից: 2008թ. ապրիլին Բաթումում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Հայաստանի եւ Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմինների համագործակցության եւ օրենսդրության ներդաշնակեցման նպատակով ձեւավորված է միջխորհրդարանական հանձնաժողով, որը նախագահում են երկու երկրների խորհրդարանների նախագահների տեղակալները: Տնտեսական համագործակցության խորացման նպատակով գործում է տնտեսական միջկառավարական համագործակցության հանձնաժողով, որը գլխավորում են երկու պետությունների վարչապետները: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գործում է նաեւ հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am