Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԿԳ նախարարը 12-ամյա կրթական համակարգը բավականին լավն է համարում

 ԿԳ նախարարը 12-ամյա կրթական համակարգը բավականին լավն է համարում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներդրված 12-ամյա կրթական համակարգը բավականին լավն է, սակայն դրանում պետք է ճիշտ բովանդակություն դնել:  Բուհերի որոշ հիմնական առարկաներ կարող են դասավանդվել ավագ դպրոցներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նման կարծիք հայտնեց հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը: 
«Ավագ դպրոցի ուսումնառության տարիների կրճատման կամ դրա վերացման մտահոգություն կա իսկապես: Եվ միասին պետք է լուծումներ գտնենք: 12-ամյա կրթական համակարգը լավն է, սակայն անհրաժեշտ է ճիշտ բովանդակություն: Օրինակ՝ բուհերի որոշ առարկաներ կարող են դասավանդվել ավագ դպրոցներում»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ համալսարանների  դոմինանտ որոշ ֆակուլտետների առարկաները պարտադիր դասավանդվում են այլ ֆակուլտետներում: Այդպիսի առարկաներից են իրավագիտությունը, բնապահպանությունը: Եվ հենց այդ հիմնական արարածները կարող են դասավանդվել ավագ դպրոցներում:
Հարությունյանը նկատեց նաև, որ միջին մասնագիտական կրթական հաստատությունները լավագույնս չեն կատարում իրենց գործը: Եվ շատերը միջին մասնագիտական կրթություն ստանալու համար գնում են բուհեր: Այս հարցով ևս պետք է զբաղվել:

12-ամյա կրթությունը Հայաստանում ներդրվել է արդեն մի քանի տարի, սակայն այն պարտադիր է համարվում 2017թ. սեպտեմբերից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am