Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել

Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում Իսրայելի բանակի ու պաղեստինցիների բախման հետևանքով ավելի քան 5 տասնյակ պաղեստինցու զոհվելու առնչությամբ Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

Նա հայտնել է, որ որոշումն ընդունվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելուց հետո՝ ի նշան պաղեստինցիների հետ համերաշխության:

Բոզդաղը Գազայի հատվածում տեղի ունեցածի համար խիստ քննադատություններ է հնչեցրել Միացյալ Նահանգների հասցեին՝  հայտարարելով, թե ԱՄՆ-ն արդեն Իսրայելի հետ «ձեռքը թաթախել է պաղեստինցիների արյան մեջ»: «Այսօրվա կոտորածը ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ աշխատանքն է և երկու երկրներն էլ այդ կոտորածների առաջին պատասխանատուն են»,- հայտարարել է նա: Բոզդաղը նշել է, որ մայիսի 14-ը պատմության մեջ կմտնի որպես «արյունոտ երկուշաբթի»:

Մայիսի 14-ին տեղի է ունեցել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը: Դեսպանատան բացման փաստը մեծ զայրույթ է առաջացրել պաղեստինցիների շրջանում, ովքեր բողոքի ցույցեր են իրականացրել Գազայի հատվածում: Մայիսի 14-ին իսրայելական կողմը պաղեստինցիների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել, ինչպես նաև կրակել է նրանց վրա: Դրա հետևանքով մահացել է շուրջ 58 մարդ, վիրավորվել են ավելի քան 2700-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am