1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրավաբանի կարծիքով հանրության վստահությունը շահելու համար անհրաժեշտ է բարեփոխել դատական ոլորտը

Իրավաբանի կարծիքով հանրության վստահությունը շահելու համար անհրաժեշտ է 
բարեփոխել դատական ոլորտը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում  ոստիկանական համակարգը բավականին ծավալուն բարեփոխումների է ենթարկվել, սակայն դեռ անելիքներ շատ կան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը:

Նրա խոսքով՝ նոր կառավարության առջև ծառացած, հատկապես արդարադատության ոլորտի խնդիրները բազմազան են և պետք է անհապաղ լուծել դրանք՝ սկսած ոստիկանական համակարգից մինչև  դատավորների և դատական համակարգի գործունեություն:

«Ներկայումս ոստիկանությունը բավականին բարեփոխված է, չենք կարող համեմատել 15-20 տարի առաջվա համակարգի հետ: Այնուամենայնիվ, հանրության մոտ ևս կա պատկերացում, որ ոստիկանության բարեփոխումը պիտի ավելի հստակ և ավելի կտրուկ շարունակվի ու հասցվի վերջաբանին: Ոստիկանական համակարգը բարեփոխելը բարդ չէ, շատ ավելի բարդ է դատական համակարգի բարեփոխումը և այնպիսի մեխանիզմների ամրագրումը, որպեսզի հանրության վստահությունը այդ համակարգի նկատմամբ մեծանա»,- ընդգծեց Մանուկյանը:

Արդարադատության նախկին նախարարի պնդմամբ` հանրության մոտ բավականին մեծ անվստահություն  կա՝ դատավորների և արդարադատության նկատմամբ, պետք քայլեր անել վստահությունը մեծացնելու առումով:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]