ՀՀ նախագահը խորհրդակցություններ է սկսել Ազգային Ժողովի պատգամավորական խմբակցությունների ղեկավարների հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն մայիսի 2-ից խորհրդակցություններ է սկսել Ազգային Ժողովում ներկայացված պատգամավորական խմբակցությունների ղեկավարների հետ՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու եւ լուծումներ գտնելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից։