Պաշտոնական

Կարեն Կարապետյանը հանձնարարել է կանոնակարգել ԱԱՀ վճարման ժամկետի հետաձգման գործընթացը

1 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանը հանձնարարել է կանոնակարգել ԱԱՀ վճարման ժամկետի հետաձգման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ապրիլի 10-ին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տնտեսվարող սուբյեկտների կողմից ներմուծվող ապրանքների մասով վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնակատար Վարդան Հարությունյանը և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը զեկուցել են ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման համակարգի կիրառման արդյունքների մասին, որոնց վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Ներկայացվել են նաև համակարգի կիրառման հետ կապված տարբեր առաջարկություններ:

Կարեն Կարապետյանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը և ՊԵԿ-ին հանձնարարել է կանոնակարգել ԱԱՀ վճարման ժամկետի հետաձգման գործընթացը և կարևորել արտոնությունից օգտվող ընկերությունների ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ վերահսկողության իրականացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում