Մշակույթ

Արմեն Ամիրյանին մտահոգում է «Քարերի Սիմֆոնիա»-ի տարածքում իրականացվող շինարարությունը

2 րոպեի ընթերցում

 Արմեն Ամիրյանին մտահոգում է «Քարերի Սիմֆոնիա»-ի տարածքում իրականացվող շինարարությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր անհանգստությունն է հայտնել բնական հուշարձան համարվող Գառնիի կիրճում գտնվող «Քարերի Սիմֆոնիա»-ի տարածքում կատարվող շինարարական աշխատանքների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը Ամիրյանն ասաց, որ ՀՀ մշակույթի նախարարությունը ոչ մի առնչություն չունի այդ կառույցի թույլտվության հետ, քանի որ «Քարերի սիմֆոնիա»-ն բնական, ոչ մշակութային հուշարձան է:

Նախարարը շեշտեց, որ որպես քաղաքացիներ իրենց անհանգստությունն են հայտում այդ հարցի վերաբերյալ: «Չի’ կարելի նման բան անել: Կարծում եմ, որ պատկան մարմինները, համայնքի ղեկավարությունը և այլ պատասխանատուներ ժամանակին արդեն արձագանքել են և լուծում կտան այդ հարցին»,-եզրափակեց Արմեն Ամիրյանը:

Հունվարի 22-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը ահազանգել էին բնական հուշարձան համարվող Գառնիի կիրճում գտնվող «Քարերի Սիմֆոնիա»-ի մոտ իրականացվող շինարարական աշխատանքի մասին: Նրանք լուսանկարներ էին տարածել և նշել, որ տեղյակ չեն, թե ովքեր են կառուցողները, և, ընդհանրապես, ինչ է կառուցվում բնական հուշարձանի տարածքում: Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Մարտիրոսյանը նշել է, համայնքի բնակչի սեփականություն հանդիսացող տարածքում ոչ հիմնական շինություն է կառուցվում` փայտից տաղավարներ, որը «Քարերի Սիմֆոնիա»-ի դիմացի ճանապարհի մյուս կողմում է գտնվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում