Տնտեսություն

Կառավարությունը հստակեցնում է անբարեխիղճ մրցակցության դրսևորումները

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը հստակեցնում է անբարեխիղճ մրցակցության դրսևորումները

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ օրենսդրական փաթեթում միավորված են ՏՄՊՊՀ-ի՝ տարբեր տարիներին մշակած օրենքների նախագծերը:

«Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության կապակցությամբ ՀՀ-ում գործող իրավական ակտերը ԵԱՏՄ-ում գործող իրավական ակտերին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նախագծերի ընդունումն էապես կբարելավի հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Շաբոյանը:

Մասնավորապես՝ սահմանվում է տուգանքների որոշման այլ մոտեցում` կախված տնտեսավարող սուբյեկտի նախորդ տարվա հասույթի չափից, ինչպես նաև վարչական պատասխանատվություն է նախատեսվում պետական մարմինների և տնտեսավարող սուբյեկտների պաշտոնատար անձանց համար: Հստակեցվում և լրացվում են հակամրցակցային համաձայնությունների և գերիշխող դիրքի չարաշահման, համակենտրոնացումների, անբարեխիղճ մրցակցության դրսևորումները, սահմանվում են համաձայնությունները հակամրցակցային չհամարելու հստակ հիմքեր և չափանիշներ, հակամրցակցային համաձայնություններ կնքած անձանց պատասխանատվությունից ազատման և տուգանքի չափի նվազեցման գործուն մեխանիզմներ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում