Պաշտոնական

Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն ամփոփել է «Ձևափոխի՛ր» մրցույթի արդյունքները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն ամփոփել է «Ձևափոխի՛ր» մրցույթի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Խորհրդին են ներկայացվել զբոսաշրջության զարգացման նպատակով հայտարարված «Ձևափոխի՛ր» մրցույթի եզրափակիչ փուլում ընդգրկված ծրագրերը, որից հետո խորհուրդն ամփոփել և ընտրել է մրցույթի 3 լավագույն բիզնես ծրագրերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջազգային և պետական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներից կազմված ժյուրին լավագույն 5 ծրագրերն ընտրել է նախ դիտարկելով առաջին փուլում Հայաստանից ու Սփյուռքից ներկայացված 60 գաղափարներ, իսկ հաջորդ փուլերում արդեն քննարկելով դրանցից 20 լավագույնի բիզնես ծրագրերը՝ ընտրել է հաղթողներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում