Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տրանսպորտի նախարարն ընդունել է ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին

Տրանսպորտի նախարարն ընդունել է ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 4-ին ընդունեց Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության Մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում նշվել է, որ Հայաստանը 2018 թվականին ստանձնելու է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը:

«Սա շատ կարևոր պահ է մեր կազմակերպության համար: Վստահ եմ, որ Հայաստանի նախագահության ընթացքում ևս կազմակերպության աշխատանքները առաջընթաց կգրանցեն»,- ասաց Մայքլ Քրիստիդեսը: Կողմերը քննարկեցին կազմակերպչական մի շարք հարցեր, ներկայացվեցին առաջիկա ծրագրերը, կարևորվեցին տրանսպորտային ոլորտի նախագծերը: Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաև հաջորդ տարի Լայպցիգում կայանալիք Տրանսպորտային ֆորումի մասնակցությանն առնչվող հարցերին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև Հայաստանում կազմակերպել ՏՏ համաժողով: Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության մեջ ընդգրկված են Սևծովյան տարածաշրջանի 11 պետություններ:

Կազմակերպության շրջանակներում Հայաստանը ստորագրել է «Սևծովյան տարածաշրջանում ավտոմոբիլային բեռնափոխադրումների դյուրացման մասին» և «Սևծովյան օղակաձև մայրուղու համակարգված զարգացման մասին» փոխըմբռնման հուշագրերը: Նշված հուշագրերն ունեն Սևծովյան տարածաշրջանում փոխադրումները դյուրացնելու, սահմանների հատման գործընթացները պարզեցնելու և ՍԾՏՀ անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտ ներդաշնակեցնելու նպատակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am