Սպորտ

Բասկետբոլի հավաքականը սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին

1 րոպեի ընթերցում

Բասկետբոլի հավաքականը սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի հավաքականը սկսեց նախապատրաստվել Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է բասկետբոլի ֆեդերացիան: Հայաստանի ազգային հավաքականը, Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ սկսել է նախապատրաստվել նոյեմբերի 23-ին մեկնարկող Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին։ Ազգային թիմի 14 խաղացող հանգրվանել է Դավթաշենում գտնվող Օլիմավանում: Եվս 4 խաղացող հավաքականին կմիանան առաջիկա օրերի ընթացքում:

Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներն են ՝ Ալբանիան և Դանիան: ԵԱ-2021-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը առաջին հանդիպումը կանցկացնի Ալբանիայի հավաքականի հետ, նոյեմբերի 23-ին Տիրանայում, իսկ 3 օր անց՝ նոյեմբերի 26-ին, Երևանում կհյուընկալի Դանիային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում