Տնտեսություն

Արթուր Ջավադյանը կմասնակցի ԵԱՏՄ ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի նիստին

1 րոպեի ընթերցում

Արթուր Ջավադյանը կմասնակցի ԵԱՏՄ ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մինսկ՝ Բելոռուս, որտեղ մասնակցելու է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 15-րդ նիստի աշխատանքներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Միջոցառման շրջանակում նախատեսվում է քննարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի, միության անդամ պետությունների միջև վարկային պատմությունների մաս կազմող տվյալների փոխանակման համաձայնագրի նախագծի և միության անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակին և 2017 թ. 10 ամիսների ընթացքում իրականացվող դրամավարկային քաղաքականության, այդ թվում՝ փոխարժեքային քաղաքականության, վերաբերյալ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում